211652_close_icon
views-count991 դիտում article-date 22:29 09-12-2014

Վան Գալը Նևիլին կոչ է արել հետևել իր խոսքերին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պատասխանել է թիմի նախկին ավագ Գարի Նևիլի խոսքերին: Վերջինս Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի՝ «Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղից հետո քննադատել է իր նախկին թիմի խաղը: Չնայած իր նախկին թիմի հաղթանակին, վետերանը ասել է, որ մանկունիանցիների բախտը պարզապես բերեց և ավելացրել է, որ «Մանչեսթեր»-ի խաղը ծիծաղ է առաջացրել իր մոտ: «Հավանաբար, Նևիլը կարող է ամեն ինչ ասել, քանի որ նա ակումբի լեգենդներից մեկն է: Այդուհանդերձ պետք է խոսելուց առաջ մտածել: Վատ չէր լինի, որ Նևիլը հետևեր իր խոսքերին»,- վան Գալի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը:

Նմանատիպ նյութեր