ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի կարծիքով Ֆրանսիայի ազգային հավաքականը 2016 թվականի Եվրոպայի առաջնությունը հաղթելու հիանալի հնարավորություններ ունի: Նա նաև հույս է հայտնել, որ թիմ կվերադառնա Ֆրանկ Ռիբերին, ով 2014 թվականից աշխարհի առաջնությունից հետո հայտարարել էր միջազգային կարիերան ավարտելու մասին:
«Ֆրանսիան Եվրո 2016-ը հաղթելու լավ հնարավորություններ ունի: Չգիտեմ թե ինչ է տեղի ունեցել Դիդյե Դեշամի և Ֆրանկ Ռիբերիի միջև: Իհարկե, ես ցանկանում եմ նրան հետ վերադարձնել հավաքական: Կարծում եմ, որ Ֆրանկը կարևոր խաղացող է թիմի համար»,- նշել է Պլատինին: