Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ Ֆրանկ Ռիբերին և Քարիմ Բենզեման այլևս չեն մասնակցի անչափահաս մարմնավաճառուհու վերաբերյալ գործում: Փարիզի դատարանը ապացույցներ չլինելու պատճառով որոշում է կայացրել դադարեցնել գործը:
2010-ի ամռանը տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Ռիբերին և Բենզեման սեռական հարաբերություններ են ունեցել Զախիա Դեխարի հետ: Աղջիկը հայտնել էր, որ փող է ստացել ֆուտբոլիստներից սեքսուալ ծառայություններ մատուցելու դիմաց՝ իր 16 տարեկան եղած ժամանակ: Ռիբերին հայտնել էր, որ ինքը չէր իմացել, որ Դեխարը անչափահաս է, իսկ Բենզեման նշել է, որ ընդհանրապես ոչ մի կապ չի ունեցել աղջկա հետ:
Եթե ապացուցվեր Ֆրանսիայի ընտրանու երկու ֆուտբոլիստների մեղքը, ապա նրանց մինչև 3 տարվա ազատազրկում էր սպառնում, ինչպես նաև՝ խոշոր տուգանք: