Հուսով եմ «Ռեալ»-ը կնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը. «Լուդոգորեց»-ի մարզիչ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Ռեալ» - «Լուդոգորեց» հանդիպումից առաջ բուլղարական ակումբի գլխավոր մարզիչ Գեորգի Դերմենդջիևը ընդգծել է, որ չնայած իր թիմը փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու շանսեր չունի, սակայն խաղալու է առավել մոտիվացված:
«Մենք մտադիր ենք խաղալ այնպես, ինչպես խաղացինք Սոֆիայում: Նշանակություն չունի, թե ինչ կազմով հանդես կգա «Ռեալ»-ը: Սոֆիայում մադրիդցիները չցուցադրեցին իրենց լավագույն խաղը, սակայն հաղթեցին մեզ: Այդուհանդերձ իմ սաները ուժեղ դիմադրություն ցույց տվեցին մրցակցին:
Հուսով եմ ««Ռեալ»-ը կնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը:
Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներ են, բայց հուսով եմ, որ «Ոսկե գնդակը» կհանձնվի Ռոնալդուին»,- Դերմենդջիևի խոսքերը մեջբերում է ՈՒՖԵԱ-ի պաշտոնական կայքը: