Սուրեն Չախալյանն` «Արարատի» գլխավոր մարզիչ
Սուրեն Չախալյանը ստանձնեց «Արարատի» գլխավոր մարզչի պարտականությունները, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
42-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է Երևանի «Փյունիկ» և «Ուլիս» թիմերը, ինչպես նաև` Հայաստանի Մ-17 հավաքականը: Չախալյանն ունի ՈւԵՖԱ-ի մարզչական «Pro» կարգի արտոնագիր:
Նշենք, որ Սամվել Դարբինյանի պայմանագիրն «Արարատի» հետ նախատեսված էր մինչև 2014-ի դեկտեմբերի 1-ը: Ըստ գործող կանոնակարգի` ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող թիմի գլխավոր մարզիչը պետք է ունենա ՈւԵՖԱ-ի առնվազն «A» կարգի արտոնագիր: «B» կարգի արտոնագիր ունեցող Դարբինյանը 2 ամիս շարունակ կատարում էր «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնակատարի պարտականությունները:
«Արարատ» ՖԱ-ը շնորհակալություն է հայտնում Սամվել Դարբինյանին` կատարած աշխատանքի համար: