Ուկրաինան կրկին գազ է ներմուծում ՌԴ-ից
Ուկրաինան վերսկսել է Ռուսաստանից գազի ներմուծումը: Օրական երկիր կներմուծվի մինչեւ 43,5 միլիոն կուբամետր գազ:
Ռուսաստանից Ուկրաինա գազի արտահանումը դադարեցվել էր հունիսի կեսերին` Կիեւի պարտքերի պատճառով:
Երեկ ուկրաինական «Նեվթոգազ»-ը 378 միլիոն դոլարի չափով կանխավճար է մուծել` դեկտեմբերին ընդհանուր առմամբ մեկ միլիարդ կուբամետր գազ ներմուծելու համար: