843 դիտում
15:24 09-12-2014
Հայաստանում են Ղրղզստանի աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի ներկայացուցիչները
ԱՌՆԱՊ հիմնադրամի և Ղրղզստանի աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում դեկտեմբերի 9-11-ը փորձի փոխանակման նպատակով Հայաստանում են Ղրղզստանի աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի ներկայացուցիչները:
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն ընդունեց Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական հաղորդակցության գործակալության ռադիոմոնիտորինգի վարչության պետ Ակիլբեկ Ամուկեևի ղեկավարած պատվիրակությանը:
Այցի նպտակն է ծանոթանալ ԱՌՆԱՊ հիմնադրամի գործունեությանը` միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությանը, տեղական մակարդակում ԱՌՆ ռազմավարության իրականացմանը:
ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը պատվիրակության անդամներին ներկայացրեց նախարարության ստեղծման պատմությունը, անդրադարձավ տարբեր ծառայությունների գործունեությանն ու աշխատանքին, կարևորեց Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի ստեղծումը` գլխավոր ձեռքբերում համարելով միջազգային տարբեր կազմակերպությունների հետ արդյունավետ աշխատանքը: Ներկայացնելով նախարարության ձեռքբերումները` Ն. Գրիգորյանը անդրադարձավ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գործունեությանը, Ճգնաժամային կենտրոնի աշխատանքներին:
Այցի շրջանականերում պատվիրակությունը կայցելի նաև նորագույն սարքավորումներով հագեցած ճգնաժամային կառավարման կենտրոն, ինչպես նաև Գառնիի երկրաֆիզիկական դիտարան, որտեղ տեղադրված է 375 մ երկարությամբ դեֆորմոգրաֆը:
Նմանատիպ նյութեր
1676 դիտում
18:00 30-06-2014
Տարածաշրջանային աշխատաժողով՝ Կլիմայի փոփոխության հարմարվողականության և աղետների ռիսկի նվազեցման թեմայով՝ ԱԻՆ-ում
Այս բաժնից
643 դիտում
12:17 23-01-2025
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին
754 դիտում
12:06 23-01-2025
«Արմավիր» ՔԿՀ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհին բերանի խոռոչում և պայուսակում թաքցրել էր թմրամիջոցներ