1032 դիտում
18:30 01-04-2015
ՏԿԱԻ նախարարը մասնակցել է Սյունիքի մարզխորհրդի նիստին
ՏԿԱԻ նախարարն ամփոփեց իր երկօրյա այցը Սյունիքի մարզ՝ մասնակցելով մարզխորհրդի նիստին: Նիստին ներկա էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, համայնքների ղեկավարներ:
Մարզպետը ներկայացրեց մարզում իրականացված գյուղատնտեսական, առողջապահական, արդյունաբերական, սոցիալ-տնտեսական, մշակութային ոլորտների աշխատանքները: Նշելով, որ թվարկված ոլորտներում մարզում զգալի առաջընթաց է նկատվում՝ Ս. Խաչատրյանն ավելացրեց, որ գրեթե բոլոր համայնքներում նույն հիմնախնդիրներն են՝ ոռոգման և խմելու ջրի խնդիրը, ճանապարհների բարեկարգման հարցը և աշխատատեղերի ստեղծման խնդիրը: Մարզպետը խնդրեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել մարզի կրթական համակարգին, մասնավորապես՝ դպրոցների վերանորոգման խնդրին:
Մարզպետը նկատեց, որ թե´ մարզային, թե´ հանրապետական օլիմպիադաներում բարձր ցուցանիշներ են ապահովում մարզի այն աշակերտները, ովքեր սովորում են բարեկարգված դպրոցներում: Ս. Խաչատրյանը նշեց, որ մարզում գործում են նորագույն տեխնիկայով զինված բժշկական կենտրոններ: Շուտով շահագործման կհանձնվի Մեղրիի բժշկական կենտրոնը: Մարզի առողջապահական համակարգում հիմնական խնդիրը Սիսիանի բժշկական կենտրոնի բարեկարգումն է: Ս. Խաչատրյանի խոսքերով՝ մի շարք համայնքներում նախատեսվում է պահածոների գործարաններ ստեղծել, ինչը զգալիորեն կթոթափի գործազրկության խնդիրը:
Նմանատիպ նյութեր
1933 դիտում
14:52 31-01-2015
ՏԿԱԻ նախարարը մասնակցել է Վայոց ձորի մարզխորհրդի նիստին
2744 դիտում
21:49 12-02-2015
ՏԿԱԻ նախարարը կմասնակցի Արմավիրի մարզխորհրդի նիստին
1577 դիտում
22:20 20-02-2015
ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Լոռու մարզխորհրդի նիստին
Այս բաժնից
496 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
673 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
682 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը