Լոռիում ծառը փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը
Այսօր, ժամը 00.30-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքից դեպի Ղշլաղ գյուղ տանող ավտոճանապարհին ծառը քամուց շրջվել է` երթևեկությունը դարձնելով երկկողմանի անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կարեն դեմիրճյան փողոցի թիվ 1բ հասցեի մոտակայքում ծառը ընկել է ճանապարհի երթևեկելի հատված` այն դարձնելով անանցանելի: ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ` հրշեջ-փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհից: