23877 դիտում
12:54 18-07-2023
Երևանում ծառը տապալվել ու փակել է երթևեկելի գոտին․ այն հեռացնելու համար ժամանել են փրկարարները, պարեկներն էլ սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում՝ Սողոմոն Տարոնցի փողոցի թիվ 1/1 շենքի հարևանությամբ, ծառը կոտրվել, ընկել ու հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում՝ մասամբ փակելով այն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքերի իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները։
Փրկարարները հատուկ միջոցների օգնությամբ ծառը մասնատել և հեռացրել են երթևեկելի գոտուց։
Ժամանել են նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ։
Հրշեջների աշխատանքը ապահովելու համար տեղում նույն վաշտի ավագ պարեկ Ռազմիկ Ղարիբյանն ու կրտսեր պարեկ Մհեր Մանուկյանը սահմանազատել են տարածքը, տեղում իրականացրել հերթապահություն։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
Նմանատիպ նյութեր
1581 դիտում
10:28 27-06-2021
Փրկարարները ծառը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը
Այս բաժնից
9420 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին