Դուբայից Հայաստան է ժամանել Ռոբերտ Քոչարյանը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ շաբաթ օրը Դուբայ-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ:
Հայտնի է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և Հայաստանի մյուս պաշտոնյաները ևս բավական հաճախ են լինում Դուբայում: Հետաքրիր է՝ նրանցից ո՞ւմ հետ է այս անգամ հանդիպել Ռոբերտ Քոչարյանը:
Ի դեպ, ըստ թերթի՝ Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց« օդանավակայան այցելելիս օգտվում է նախագահական մուտքից: