211652_close_icon
views-count2601 դիտում article-date 13:31 26-08-2014

Դուբայից Մոսկվա մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Երևանում

Երկուշաբթի գիշերը Դուբայից Մոսկվա մեկնող «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանում մի հարբած ու գռեհիկ ուղևորի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: Դուբայից թռչելուց հետո 30-35 տարեկան ուղևորներից մեկը, ով, ինչպես պարզվել է, Ադրբեջանի քաղաքացի է եղել, սկսել է կոպիտ արտահայտություններ անել, բարձրաձայն խոսել և անհանգստացնել երեխաներին: Տղամարդ ուղևորների օգնությամբ ինքնաթիռի անձնակազմը կարողացել է մի կերպ նստեցնել ուղևորին իր տեղում, իսկ Երևանի օդանավակայանում հարկադիր վայրէջք կատարելուց հետո օդաչուները փորձել են հարբած ուղևորին հանձնել տեղական ոստիկանությանը, սակայն հայկական կողմը հրաժարվել է նրան ընդունելուց, և միայն ձեռնաշղթաներ են հագցրել, և օդանավակայան ժամանած շտապօգնության բժիշկները նրան հանգստացնող են ներարկել: Ինքնաթիռը ստիպված է եղել ուղևորին իր հետ տանել Մոսկվա:

Նմանատիպ նյութեր