Ֆրեդը՝ Բրազիլիայի առաջնության լավագույն ռմբարկու
«Ֆլումինենսե»-ի հարձակվող Ֆրեդը դարձել է Բրազիլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն: Բրազիլիայի հավաքականի հարձակվողը 28 խաղում 18 գոլ է խփել, իսկ նրա ակումբը առաջնության արդյունքներով 6-րդ տեղն է զբաղեցրել:
Նրանից երկու գոլով հետ է մնացել «Լիոն»-ի նախկին հարձակվող, «Պալմեյրաս»-ի հարձակման գծի առաջատար Էնրիկեն:
Հավելենք, որ Բրազիլիայի ավարտված առաջնության չեմպիոն է հռչակվել «Կրուզեյրո»-ն: