211652_close_icon
views-count727 դիտում article-date 14:52 08-12-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 5-ից 8-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 21-ը: Բացահայտվել է խարդախության՝ 12, յուրացման` 10, գողության` 15, կողոպուտի, մաքսանենգության, խուլիգանության, կաշառակերության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու, գողության և խարդախության 4-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր