1772 դիտում
18:10 09-11-2014
Դավիթ Ղազարյանի և Հայկ Գալստյանի «Հոֆենհայմ»-ը հերթական հաղթանակն է տարել. ֆոտոշարք
«Հոֆենհայմ»-ի մինչև 17 տարեկանների թիմը, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի Մ-17 հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը և հայազգի հարձակվող Դավիթ Ղազարյանը, Բունդեսլիգայի հարավ- հարավարևմտյան խաղարկության 11-րդ տուրում 2:1 հաշվով հաղթել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ին: Հայկ Գալստյանը հանդիպմանը մասնակցել է մեկնարկային րոպեներից, սակայն 53-րդ րոպեին փոխարինվել է: Դավիթ Ղազարյանը փոխարինման է դուրս եկել 75-րդ րոպեին:
Հարկ է նշել, որ Հայկ Գալստյանը իր 6-րդ խաղն է անցկացրել գերամանական թիմի կազմում, իսկ Դավիթ Ղազարյանը՝ 5-րդ: Վերջինս ընթացիկ մրցաշրջանում մեկ գոլ է խփել:
Այդ հաղթանակից հետո «Հոֆենհայմ»-ի Մ-17 թիմը վաստակել է 23 միավոր և մրցաշարային աղյուսակում բարձրացել է 2-րդ տեղ: Առաջատարը «Բավարիա»-ի Մ-17 թիմն է, որն իր ակտիվում ունի 26 միավոր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
6042 դիտում
01:24 20-07-2014
Հայկ Գալստյանի «Հոֆենհայմ»-ը ջախջախել է Դորտմունդի «Բորուսիա»-ին. ֆոտոշարք
1831 դիտում
10:27 30-09-2014
Հայկ Գալստյանի «Հոֆենհայմ»-ը պարտության է մատնել «Սաարբրյուկեն»-ին. ֆոտոշարք
2074 դիտում
11:32 08-12-2014
Հայկ Գալստյանի «Հոֆենհայմ»-ը ոչ-ոքի է խաղացել առաջատար «Բավարիա»-ի հետ. ֆոտոշարք
Այս բաժնից
2932 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2311 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2278 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի