Լոնդոնի թանգարանը Ստեգոզավրի կմախք է ցուցադրել. տեսանյութ
Լոնդոնի Պատմության թանգարանն այցելուներին ներկայացրել է «Ստեգոզավր» տեսակի դինոզավրի գրեթե ամբողջությամբ պահպանված կմաքխներից մեկը:
Նմուշը միակն է, որի ոսկորների 80 տոկոսը պահպանված է: 5,5 մետր երկարությամբ եւ 3 մետր բարձրությամբ կմախքը 150 միլիոն տարեկան է:
Ստեգոզավրի մնացորդները գտել էին 11 տարի առաջ` ԱՄՆ նահանգներից մեկում: Ստեգոզավրերն ապրել են 130-160 միլիոն տարի առաջ` բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից: Սնվել են բուսականությամբ:
Այս տեսակի դինոզավրերի պոչին ելուստներ կան, որոնք, գիտնականների խոսքով, պաշտպանական նշանակություն ունեն: