211652_close_icon
views-count793 դիտում article-date 16:28 14-04-2015

Լոնդոնի մադամ Թյուսոյի թանգարանը համալրվել է «Աստղային պատերազմների» կերպարների մոմե ֆիգուրներով

Լոնդոնի հանրահայտ մադամ Թյուսոյի թանգարանը համալրվել է «Աստղային պատերազմների» կերպարների մոմե ֆիգուրներով՝ Ջաբբա Հաթով և արքայադուստր Լեայով: Նրանք կդառնան կինոսագային վերաբերող ցուցահանդեսի մի մասը, որը մեկնարկում է մայիսի 16-ին: Ինչպես հայտնում է «The Daily Mirror»-ը, ցուցահանդեսը կներառի բոլոր վեց դրվագներից 11 ամենաճանաչելի ֆրագմենտները: Իսկ Ջաբբայի և Լեայի կերպարների ստեղծումը նկարիչների մոտ չորս ամսվա աշխատանքի արդյունքն է: Քանդակը ներկայացնում է տեսարան` «Աստղային պատերազմների» վեցերորդ դրվագից:

Նմանատիպ նյութեր