Սոչի-2014. նորվեգուհի դահուկավազորդ Բյորգենին կարող են զրկել ոսկե մեդալից
Միջազգային օլիմպիական կոմիտեն կարող է պատժել նորվեգուհի դահուկազվազորդ Մարիտ Բյորգենին, ով Սոչիի Օլիմպիական խաղերում հաղթող էր ճանաչվել սկիատլոնի 15 կմ մրցավազքում: Նման որոշման պատճառ կարող է հանդիսանալ Բյորգենի կողմից ապօրինի կերպով համացանցային-խանութուներից մեկին գովազդ անելը:
« Մարզուհին կարող է զրկվել ոսկե մեդալից: Մենք հուսով ենք, որ դա տեղի չի ունենա, և խնդրում ենք այդ կազմակերպությանը մտածել հետևանքների մասին: Նրանք պետք է կապնվեն ՄՕԿ-ի հետ և ստանան համապատասխան հրահանգները: Հուսով եմ, որ գովազադյին ընկերությունը կդադարեցնի իր ակցիան, քանի դեռ ուշ չէ»,-ասել է ՄՕԿ-ի մարկետինգային տնօրեն Գերհարդ Հայբերգը: