Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին` ժամը 18.30-ի դրությամբ, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում ամպամած եղանակ է:
Սպիտակում, Մարալիկում, Ախուրյանում, Թալինում, Անիում, Աշոցքում, Ապարանում, Լոռիում, Նոյեմբերյանում, Արթիկում, Արագածում, Թումանյանում տեղում է ձյուն:
Նոյեմբերյանում, Ճամբարակում մառախուղ է, իսկ Արագածում` ուժեղ քամի:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման ու մաքրման աշխատանքներ:
Հանրապետության միջպետական նշանակության ավտոճանապարհները բաց են: