211652_close_icon
views-count1177 դիտում article-date 17:58 23-01-2014

Հանրապետության որոշ շրջաններում թույլ ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23–ին` ժամը 17.30–ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն, մասնավորապես` Մարտունու, Վարդենիսի և Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում: Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր