Մեկնարկել է Lada Kalina Cross-ի վաճառքը. ֆոտոշարք
«АвтоВАЗ»-ը սկսել է Lada Kalina Cross ունիվերսալ ամենագնացի վաճառքը: Այդ մասին հայտնել է Lada Granta և Lada Kalina նախագծերի տնօրեն Օլեգ Գրունենկովը:
Այս պահի դրությամբ վաճառքի է հանվել 500 ավտոմեքենա: Նախատեսվում է յուրաքանչյուր օր թողարկել 15–ական ամենագանց, հայտնում է «АвтоВАЗ»-ի մամլո ծառայությունը:
Lada Kalina Cross-ի նախնական գինը կազմում է 409 հազար ռուբլի:
Մեքենան հագեցած է մեխանիկական փոխանցման տուփով, իսկ հզորությունը կազմում է 87 ձիաուժ:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: