211652_close_icon
views-count1969 դիտում article-date 16:29 27-02-2014

Լիցքավորված Lada Kalina. հայտնի են մանրամասները

Երկրորդ սերնդի Lada Kalina-ն մոտ ապագայում կթողարկի սպորտային տարբերակը: Հայտնի է, որ շուտով շուկայում կհայտնվեն ավելի հզոր շարժիչներով Калина 2-ի հարթակի վրա հիմնված երկու մոդելներ` 120 և 140 ձիաուժ հազորությամբ: Մոդելներից մեկը գրեթե կրկնում է Lada Granta Sport-ի Light տարբերակը, որը 120 ձիաուժ է ապահովում: Երկրորդ` լիցքավորված տարբերակը, 140 ձիաուժ հզորություն կունենա, ինչպես նաև 17 դյույմանոց անվասկավառակներ, ավելի հզոր արգելակման համակարգ, ավելի ագրեսիվ արտաքին տեսք: Լիցքավորված Lada Kalina-ն կցուցադրեն հանրությանը այս տարվա հունիսին: Նախատեսվում է արտադրել ընդամենը 500 ավտոմեքենա: Այս մասին հայտնել է ավտոընկերության սպորտային նախագծերի ղեկավար Վլադիսլավ Նեզվանկինը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր