1680 դիտում
18:42 07-12-2014
Արմեն Աշոտյանի հուշերը՝ Սպիտակի երկրաշարժի մասին
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր «ֆեյսբուքյան» էջում գրել է.
«Դպրոցում զգացինք առաջին ցնցումներն ու երեկոյան լսեցինք գույժը՝ Լենինականը, Սպիտակը և այլ քաղաքներ ու գյուղեր հողին են հավասարվել: Հիշում եմ, երբ հաջորդող օրերին Գյումրի օգնության շտապած և այնտեղից հետ վերադարձող իմ ընտանիքի անդամներն ու բարեկամները պատմում էին, ինչ է կատարվում աղետի գոտում, բոլորս սարսափած էիք:
Մեր դասարան եկան Գյումրիից տարհանված երեխաներ, որոնց աչքերի մեջ շատ երկար ժամանակ միայն վիշտ էր և վախ:
Աննկարագրելի վիճակ էր, կարծես երկիրը շունչը պահել էր, բոլորը ձգտում էին ինչ-որ կերպ օգնել աղետից տուժածներին: Այս կյանքում ես շատ երազանքներ ունեմ, որոնցից մեկն էլ այն է, որ հայ ժողովուրդն այլևս չտեսնի այն, ինչ տեսավ 1988թ-ի դեկտեմբերի 7-ին:
Շնորհակալություն աշխարհի բոլոր ազգերին ու պետություններին, որոնք օգնության եկան մեզ, մենք շնորհակալ ենք բոլորից, շնորհակալ ենք հետերկրաշարժյան օգնությունների համար, մեր բարերարներին, ովքեր պետության հետ միասին այս տարիներին հարյուրավոր շենքեր վերականգնեցին Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում և այլուր:
Աստված հայ ժողովրդի հետ»:
Նմանատիպ նյութեր
7625 դիտում
15:17 01-05-2015
Ազատն անսահման կարոտում էր Արցախը, Եղնիկները. հերոսի մոր հուշերը՝ Ազատ Ասոյանի մասին. լուսանկարներ
Այս բաժնից
535 դիտում
19:34 20-01-2025
Հունաստանում ՀՀ դեսպանություն է այցելել Հայաստան համահայկական հիմնադրամի Հունաստանի հանձնախմբի տնօրենը
859 դիտում
19:23 20-01-2025
ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի նախագահին
637 դիտում
19:11 20-01-2025
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը