23988 դիտում
11:07 07-12-2014
Խոշոր ավտովթար՝ Դիլիջանի ոլորանում. օղիով բարձված բեռնատարը ճանապարհի մերկասառույցի պատճառով կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` դեկտեմբերի 6-ն, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելի սկզբնամասում ավտոմեքենաները բախվել են իրար, որոնցից մեկը կողաշրջվել է, եւ երթեւեկությունը կաթվածահար է եղել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատարի տեղակալ Մատինյանի եւ նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Ղալթախչյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաեւ Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը ՝ Դիլիջանի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ Երեւան-Սեւան Իջեւան-ավտոճանապարհի 85 կմ հատվածում` Դիլիջանի թունելի սկզբնամասում, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ 38-ամյա Կամո Հարությունյանը վարելով «ՄԱՆ» մակնիշի 29 ԼՕ 909 համարանիշի բեռնատար ավտոմեքենան, կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի թափքը թեքվել եւ բախվել է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ 49-ամյա Սուրիկ Գալստյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 17 ՕՕ 497 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետեւանքով բեռնատարի վարորդ Կ. Հարությունյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարը բախումից հետո կողաշրջվել է, ինչի հետեւանքով թափքում եղած մեծ քանակության արկղերով օղին թափվել է: Վթարի պատճառը ըստ նախնական տեղեկությունների եղել է ճանապարհի մերկասառույցը, եւ միայն վթարից մեկ ժամ հետո բարեհաճեցին տեղի ճանշինականները, որոնք սկսեցին ճանապարհի մշակման աշխատանքները՝ աղ ու ավազ լցնելով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բեռնատարի վարորդը աշխատում է «Դանտրանս» ֆիրմայում՝ իսկ «06»-ի վարորդը՝ «Ֆարաբյանշին» ՍՊԸ-ում: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի քննիչ Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
19271 դիտում
12:57 13-11-2014
Խոշոր ավտովթար Դիլիջանի ոլորանում. մուրաբայի տարաներով բարձված բեռնատարը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ