19274 դիտում
12:57 13-11-2014
Խոշոր ավտովթար Դիլիջանի ոլորանում. մուրաբայի տարաներով բարձված բեռնատարը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:30-19:00-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 32-ամյա Էդգար Մարգարյանը, վարելով «Դոչ» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Բագրատաշեն ավտոճանապարհի Դիլիջանի 3-րդ ոլորանում, դեպի Բագրատաշեն ընթանալիս, դեռևս անհայտ պայմաններում կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը ժամեր անց գլխի մասում ցավեր զգալով՝ դիմել է Դիլիջանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր է ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ Դիլիջանի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և դասակի հրամանատար Սերժիկ Ղալթաղչյանի գլխավորությամբ, ովքեր ողջ գիշեր նշված հատվածում ծառայություն են կատարել, որպեսզի առավոտյան դեպքի վայր ժամանեն մաքսային ծառայության աշխատակիցները, քանի որ ավտոմեքենան բարձված է եղել մուրաբայի տարաներով, որոնք տեղափոխվում էին Ռուսաստանի Դաշնություն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է «ՍԱԿ Տրանս» ընկերության հաշվեկշռում: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանն ու քննիչ Վարդան Կարապետյանը:
Փաստի առթիվ քննիչ Վ. Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Միայն առավոտյան վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դարձի բերվեց, որից հետո ճանապարհը դարձավ 100 տոկոսով երթևեկելի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+