211652_close_icon
views-count1371 դիտում article-date 10:18 29-01-2014

Կասիլիասը «Ռեալ»-ի ռեկորդակիր դարձավ

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասպահ Իկեր Կասիլիասը «Արքայական ակումբի» պատմության ընթացքում նոր ռեկորդ սահմանեց: Իսպանիայի հավաքականի դարպասապահը գերազանցեց Պակո Բույոյի անառիկության ռեկորդը: 1994/95 մրցաշրջանում Բույոյին հաջողվել էր սեփական դարպասը անառիկ պահել 658 րոպե, սակայն «Էսպանյոլ»-ի հետ խաղում Կասիլիասը շրջանցեց այդ ցուցանիշը: Կասիլիասը սեփական դարպասը գնդակ բաց չի թողնում նախորդ տարվա նոյեմբերի 27-ից: Նշենք, որ իսպանացի դարպասապահը ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ի կազմում մասնակցում է Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի գավաթի հանդիպումներին, իսկ Իսպանիայի առաջնության խաղերին «Արքայական ակումբի» դարպասը պաշտպանում է Դիեգո Լոպեսը:

Նմանատիպ նյութեր