Հրդեհ` Գյուլբենկյան փողոցում գտնվող ավտոկայանատեղիում
Այսօր ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 27 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ` պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում:
Դեպքի վայր է մեկնել երկրորդ մարտական հաշվարկը և ՃԿԿ օպերատիվ խումբը: Այրվել է կուտակված փայտ՝ 25 խմ: