211652_close_icon
views-count21054 դիտում article-date 03:04 23-06-2014

Կրակոցներ Գյուլբենկյան փողոցում. 30-35 տարեկան տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ հունիսի 23-ին, կրակոցներ են հնչել Արաբկիր վարչական շրջանում: Ժամը 01:00-ի սահմաններում անհայտ անձը Գյուլբենկյան փողոցում կրակոցներ է արձակել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների հետևանքով 30-35 տարեկան մի տղա հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնին կից պահպանության բաժնի ծառայողները, ինչպես նաև Արաբկիրի բաժնի քննչական խումբը: Կրակոցի վայրում հայտնաբերվել է հրազենից արձակված 1 հատ պարկուճ: Ոստիկանությունը ճշտում է վիրավորի ինքնությունը և ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու համար: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ տղամարդը եղել է իր նշանածի հետ: Մանրամասները՝ քիչ ուշ: *** 13:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացած անձը Ախտալա քաղաքի Աբովյան փողոցի 22 շենքի բնակիչ, սակայն ժամանակավորապես Երևանի Կասյան 12 շենքում բնակվող 28-ամյա Արտեմ Չիչյանն է: Իսկ էլեկտրոնային լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը, թե հրազենային վնասվածքներ ստացել են 2 հոգի, չի համատապատասխանում իրականությանը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Նմանատիպ նյութեր