211652_close_icon
views-count3506 դիտում article-date 22:35 06-12-2014

Հյուսիսային պողոտայում ամանորյա տոնավաճառ է բացվել

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնութամբ Հյուսիսային պողոտայում հանդիսավորությամբ բացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան մեկամսյա տոնավաճառը, որն անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ։ Տոնավաճառի մեկնարկը ռիթմիկ կատարումով ազդարարել են «Երևանյան թմբուկներ» խմբի թմբկահարուհիները, իսկ կարմիր ժապավենը կտրել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանն ու օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը։ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառում՝ տոնական ձևավորումով շուրջ 30 տաղավար-տնակներում ներկայացված են ամանորյա զարդարանքներ, խաղալիքներ, հուշանվերներ ու քաղցրավենիք վաճառող ընկերություններ։ Մինչ Սուրբ Ծննդի օրը՝ հունվարի 6-ը, տոնավաճառը կգործի յուրաքանչյուր օր՝ ժամը 13։00-ից մինչ 22:00-ն, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նմանատիպ նյութեր