Հյուսիսային պողոտայում կմեկնարկի արդեն ավանդական դարձած «ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ» ծրագիրը
Սիրելի համաքաղաքացիներ,
դեկտեմբերի 5-ին ժամը 17:00-ին Հյուսիսային պողոտայում կմեկնարկի արդեն ավանդական դարձած «ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ» ծրագիրը՝ նվիրված 2016թ. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին:
Տոնավաճառը կգործի 2015թ. դեկտեմբերի 5-ից մինչև 2016թ. հունվարի 6-ը:
Ծրագիրն արդեն չորրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ:
Դեկտեմբերի 5-ին տոնվաճառի բացման տոնական արարողությանը ներկա կգտնվի Մանկական Եվրատեսիլ միջազգային երգի 2015թ. մրցույթում երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրած փոքրիկ Միկան:
Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, շուրջ 32 ինքնատիպ տաղավար-տնակներում կներկայացվեն Ամանորի եւ Սուրբ ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր եւ հուշանվերներ, քաղցրավենիքի մեծ տեսականի՝ հրուշակեղեն, շոկոլադ, տարբեր մրգերից պատրաստված անուշահամ չրեր, նաև տաք գինի:
[color=#CC0000]Տոնավաճառը կգործի ամեն օր՝ 13։00-22։00
Տոնավաճառի օրերը՝ դեկտեմբերի 5-հունվարի 6[/color]
Սիրով հրավիրում ենք բոլորիդ ներկա լինելու քաղաքային այս գեղեցիկ սուրբծննդյան տոնավաճառին։