211652_close_icon
views-count2152 դիտում article-date 14:09 13-12-2014

Ամանորյա բարեգործական տոնավաճառ՝ Երևանի քաղաքապետարանում. ֆոտոշարք

Երևանի քաղաքապետարանի նախասրահներում դեկտեմբերի 13-ին և 14-ին անցկացվում է ավանդական դարձած ամանորյա բարեգործական տոնավաճառը, որը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ն։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շնորհակալություն է հայտնել բոլորին մասնակցության համար։ «Առաջին հայացքից տոնական այս միջոցառումը բավականին խորունկ նշանակություն ունի՝ բարեգործություն, աջակցություն մարզերում բնակվող կանանց, ում օգնության ձեռք եք մեկնում նրանց ինքնուրույն նախաձեռնություններում։ Ձեզ հաջողություն եմ մաղթում օրինակելի այս ձեռնարկման ընթացքում»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալը։ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը ներկայացրել է, որ աջակցությունը ասոցիացիան իրականացնում է հատուկ ծրագրերով։ «Բարեգործական այս տոնավաճառի հասույթը տրամադրելու ենք մարզերում բնակվող կանանց տնտեսական մասնակցության խթանման նպատակով իրականացվող ծրագրերին: Իմ շնորհակալությունն եմ հայտնում Երևանի քաղաքապետարանին՝ Ասոցիացիային աջակցելու համար»,- նշել է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ի նախագահը։ Ամանորյա բարեգործական տոնավաճառի շուրջ 80 տաղավարներում իրենց բազմազան արտադրանքն ու ձեռագործ աշխատանքներն են ներկայացնում արտադրող ընկերություններ, անհատներ, միջազգային կառույցներ, դեսպանություններ, մասնավորապես, ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանատունը, որի ազգային կոլորիտով տաղավարը ներկայացրել է անձամբ դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն և Շվեյցարիայի դեսպանատունը, որի տաղավարը ներկայացրել է դեսպանի տիկինը։ Տոնավաճառին մասնակցում են նաև 20 սիրիահայեր՝ քաղացրավենիքի, համեմունքների ու ձեռագործ իրերի արտադրանքներով։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շրջել է տոնավաճառում, ծանոթացել վաճառքի համար ցուցադրության ներկայացված ապրանքների տեսականուն, նաև կատարել գնումներ ։ Երևանի քաղաքապետարանում անցկացվող բարեգործական տոնավաճառի մուտքն ազատ է։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր