Էստոնիայից հայտնել են ռուսական ռազմաօդային ուժերի ակտիվության մասին
Էստոնիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Բալթիկ ծովի տարածքում ռուսական ռազմաօդային ուժերի կողմից տարօրինակ ակտիվություն է նկատվում:
Ըստ նրանց տվյալների՝ միջազգային օդային տարածքում մեծ թիվ են կազմում ռուսական ինքնաթիռները, որոնք դեպի Կալինինգրադի կողմ են ուղևորվում: Նրանց շարքում կան նաև ռմբակոծիչներ:
Նշվում է նաև որ էստոնական ռազմական ուժերը բոլոր անհրաժեշտ տվյալներն ունեն այս ամենի մասին, իսկ երկրի անվտանգությունը պաշտապանում են նաև ՆԱՏՕ-ի կործանիչները: