Մեզ այսօր ռուսական բազաներ հարկավոր չեն, այն էլ` ռազմաօդային ուժերի. Լուկաշենկո
Սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր ՌԴ Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությանը Մինսկի հետ բանակցություններ սկսել` Բելառուսում ռուսական ավիաբազայի տեղադրման վերաբերյալ:
Բելառուսի տարածքում ռուսական ավիաբազա տեղադրելու մասին խոսք չի եղել, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մեզ այսօր բազաներ հարկավոր չեն: Այն էլ ռազմաօդային ուժերի:»,- հայտնել է Լուկաշենկոն Մինսկի շրջան այցելության ժամանակ: