Կրեմլը խոստացել է անպատասխան չթողնել Էստոնիայից գլխավոր հյուպատոսի արտաքսումը
Ռուսաստանի ԱԳ առաջին փոխնախարար Վլադիմիր Տիտովն արձագանքել է Էստոնիայից ռուս դիվանագետների արտաքսման փաստին, հաղորդում է Ria Novosti-ն։
«Էստոնիայից ռուս դիվանագետների արտաքսումը չի մնա առանց պատասխանի։ Մենք արդեն իսկ հայտարարություն ենք արել այդ կապակցությամբ, որ դա էստոնական իշխանությունների սադրանքն է և չի մնա անպատասխան։ Պետությունների միջև միշտ պետք է գործի փոխադարձության սկզբունքը»,-ասել է Տիտովը։
Նշենք, որ մինչև մայիսի վերջը ՌԴ գլխավոր հյուպատոս Դմիտրի Կազեննևը և հյուպատոս Անդրեյ Սուրգաևը պետք է լքեն Էստոնիայի տարածքը։ Պատճառը չի նշվում։