Վրաստանում Էստոնիայից, Ռուսաստանից և Իսրայելից լեռնագնացներ են զոհվել
Վրաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ուշբա լեռան վրա հայտնաբերվել են 4 օտարերկրացի լեռնագնացների մարմիններ:
Մահացած օտարեկրացիների անունները չեն հրապարակվել, սակայն նշվում է, որ նրանցից մեկը ռուսաստանցի է, մեկը` էստոնացի, երկուսը` Իսրայելի քաղաքացիներ:
Նախնական տեղեկություններով` լեռնագնացները ընկել են անդունդը և տեղում մահացել:
Ավելի ուշ Էստոնիայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ զոհվածների մեջ Էստոնիայի քաղաքացի չկա:
Զոհվածների մարմիները ուղղաթիռով տեղափոխվել են Թբիլիսի: