211652_close_icon
views-count13952 դիտում article-date 17:57 06-12-2014

Ավտովթար Երևանում. բախվել են Golf-ն ու Mercedes-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի ՃՈ պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր ՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում՝16:30-ի սահմաններում, Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում: Բախվել են Երևանի բնակիչ՝ 27-ամյա Հարություն Գևորգյանի վարած Wolkswagen golf մակնիշի 20 ՕL 433 համարանիշի և Երևանի բնակիչ 30-ամյա Արթուր Խալաթյանի Mercedes մակնիշի 50 VP 303 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան : Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, գումարտակի հրամանատարի տեղակալ՝ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների ՝ վթարի մեղավորը եղել է Golf-ի վարորդը , ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mercedes-ին: Լուսանկարները և տեսանյութը ` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր