211652_close_icon
views-count43691 դիտում article-date 19:05 14-09-2019

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են՝ Mazda-ն, Opel-ը և Lada-ն. կա 5 վիրավոր․ դեպքի վայր է ժամանել Երևանի ՃՈ պետի տեղակալը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, սեպտեմբերի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում բախվել են Mazda մակնիշի 88 OC 080 համարանիշի, Opel մակինիշի 35 FQ 453 համարանիշի և Lada Priora մակնիշի 35 NP 109 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վ․ Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Հետաքննիչի հանձարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր