Բերման է ենթարկվել Մալաթիայի շուկայի հարակից տարածքից
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 5-ին, ժամը 09.30-ին, Երևան քաղաքի Մալաթիայի շուկայի հարակից տարածքից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Մխիթար Խ.-ն, որը նոյեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]