Չինաստանում փրկել են թունելի փլատակների տակ մնացած շինարարներին
Չինաստանում փլված թունելից փրկարարները կարողացել են հանել 21 շինարարի: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ` նրանք թեթեւ մարմնական վնասվածքներ ունեն:
Փրկարարական աշխատանքների ընթացքում մասնագետները կարողացել են հաղորդակցվել փլատակների տակ մնացածների հետ: Նրանց ուտելիք են փոխանցել օդափոխման համակարգի խողովակի միջոցով:
Փլված թունելը Ֆուցզյան նահանգում կառուցվող նոր ճանապարհի մասն էր: