Շինարարներին մեղադրելով՝ Փաշինյանը փորձում է Ժաննային փրկել
Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով շինարարական ստանդարտների և ոլորտում առկա խնդիրների մասին, անդրադարձավ Հայաստանում շինարարության որակին, նշելով. «2018 թվականից անընդհատ խոսում եմ ՀՀ-ում շինարարության որակի մասին՝ այդ ժանգոտ մետաղները, շինարարության կուլտուրան։ Երբ այդ ամենը տեղի է ունենում սովորական շինհրապարակներում, ոչ ոք ուշադրություն չի դարձնում, բայց երբ այդ նույն մոտեցումը հանդիպում է բոլորիս համար կարևոր մի վայրում, հանրային արձագանքը կտրուկ է լինում։ Երբ շինհրապարակներում խստորեն խոսում ենք շինարարական նորմերի պահպանման անհրաժեշտությունից, ասում են՝ ընկել են խեղճ շինարարի հացն առնելու հետևից։ Բայց երբ այդ նույն շինարարը հաղթում է մի շատ կարևոր մրցույթում, սկսում են բողոքել՝ «Ինչպե՞ս կարող էր այսքան անորակ լինել, ինչպե՞ս կարելի էր ժանգոտ մետաղով կառուցել»։ Բայց այդ մարդիկ այդ մշակույթի կրողներն են, նրանք պարզապես այլ ձև չգիտեն։ Չի կարող հազարավոր շինհրապարակներ լինել՝ ստանդարտից դուրս, և այդ շինհրապարակներում աշխատողներից որևէ մեկը հաղթի մի կարևոր մրցույթում ու հանկարծ կատարի բոլորովին այլ որակի աշխատանք. նրանք ուրիշ ձև աշխատել չգիտեն»։
Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցել է պատմաբան, հրապարակախոս, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հետ՝ պարզելու, արդյոք վարչապետի այս հայտարարությունն ուղղակի կամ անուղղակի կերպով վերաբերո՞ւմ է Ծիծեռնակաբերդի տարածքում ընթացող վերանորոգման աշխատանքներին։
«Ես չեմ ուզում մեկնաբանել, որովհետև կարևոր մի սկզբունք կա՝ իր բառացի ասածներին չանդրադառնալ։ Նա մանիպուլյացիայի վարպետ է․ դա վաղուց գիտենք։ Նա փորձում է փրկել իր քաղաքական թիմի անդամներից մեկին, որովհետև ստեղծվել է լուրջ քաղաքական ճգնաժամ։ Չփրկելը կնշանակի ավելի խորացնել այդ ճգնաժամը կամ սկիզբ դնել ներքին քայքայման, եթե իհարկե այն չի սկսվել։ Հերթական սուտը, մանիպուլյացիան, խարդախ ձևակերպումները գործի են դրվելու։ Ստեղծված է խորը ճգնաժամային իրավիճակ, ըստ էության, բոլոր քայլերը ավելի են խորացնում այդ ճգնաժամը՝ սուտ խոսելը, հանրությանը շեղելը, ապատեղեկատվություն տարածելը, ապակողմնորոշելը։ Այն, ինչ տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդում, երևի թե՝ վերջին 5 տարում ավելի մեծ իմիջային վնաս չէին կրել, քան կրեցին։ Իրենք իրենց պարտության մատնեցին այդ դաշտում»,- պատասխանեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենը։
Հարցին՝ արդյոք կարելի է ասել, որ այս կերպ վարչապետը փորձում է Ծիծեռնակաբերդի վերանորոգման խայտառակ բացթողումների և սխալների պատասխանատվությունը բարդել շինարարի վրա, Դեմոյանը պատասխանեց.
«Ես չեմ ուզում իր ասածի վրա ենթադրություն անել, ես ուղղակի բնութագրում եմ իրեն ու ենթադրում եմ՝ մեկ այլ դաշտի մեջ, կարող է ամեն ինչ անել՝ սուտ խոսել, մեկ այլ մարդու վրա բարդել, կարող է երկրաշարժի վրա էլ բարդել, ասել, որ մենք չենք զգացել, բայց տեղի է ունեցել, միայն թե փրկի շատ խոցելի վիճակում գտնվող ԿԳՄՍ նախարարին»։
Հիշեցնենք՝ Կառավարության սեպտեմբերի 19-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանում շինարարության որակի, շինարարական ստանդարտների խախտման և դրա հետևանքների մասին՝ առանց կոնկրետ օրինակների, հիմք տալով կասկածի, որ խոսքը վերաբերում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման աղմկահարույց պատմությանը։