6238 դիտում
13:20 06-12-2014
Առողջական խնդիրներ ունեցող «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին՝ Զապին, հետազոտության հնարավորություն կտրվի՞, թե՞ ոչ
«Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին՝ Զապին հետազոտելու վերաբերյալ նրա պաշտպանի դիմումը ՔՀԿ-ին դեռ չի հասել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Միաժամանակ ավելացրեց, որ դիմումը ստանալուց հետո կքննարկեն եւ համապատասխան որոշում կկայացնեն:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Անդրանիկ Սողոյանին արտահանձնելու կամ պատիժը Հայաստանում կրելու վերաբերյալ դեռ որոշում չկա: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի հետ զրույցում ասել էր ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Նաեւ նշել էր, որ փաստաթղթերը դեռ ուսումնասիրվում են: Նրա փաստաբան Վահագն Մարտիրոսյանն էլ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Ա. Սողոյանը մի շարք առողջական խնդիրներ ունի:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից հատնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է նշված դատարան՝ Անդրանիկ Սողոյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում` 40 օր ժամկետով կիրառելու վերաբերյալ: Դատավոր Էդիկ Ավետիսյանը դռնփակ դատական նիստը ավարտելով և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել էր գլխավոր դատախազության միջնորդությունը, և Ա. Սողոյանը 30 օրով վերցվել է կալանքի: Ավելի ուշ կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարաձգվել էր:
Հայտնել էինք նաեւ, որ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Անդրանիկ Սողոյանն իր «Զապ» մականունը ստացել է դեռ մանկուց՝ «Զապորոժեց»-ի հետ նմանության համար, իսկ «օրենքով գող» «կնքվել է» 20 տարի առաջ՝ 26 տարեկան հասակում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել «Զապ» մականունով հայտնի` 46-ամյա Անդրանիկ Սողոյանին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր ոստիկանության լրատվական ծառայությունից: Նշել էինք նաեւ, որ 28.02.2013 թ. Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը (մականունը՝ «Զապ») Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասերի (սպանութուն), 235 հոդվածի 1-ին մասի (շորթում) մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: 20.10.2014 թ. Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել միջազգային հետախուզում: Ա. Սողոյանը ձերբակալված է, որի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին:
Նմանատիպ նյութեր
5339 դիտում
09:44 08-11-2014
Վարդան Ղուկասյանը տարիներ առաջ «օրենքով գող» Զապին «երթուղային գիծ է տվել». Ժողովուրդ
176245 դիտում
13:41 19-02-2021
ՇՏԱՊ․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է․ հետո չասեք՝ «Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»
Այս բաժնից
352 դիտում
09:56 23-11-2024
ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է
730 դիտում
22:31 22-11-2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում