Վարդան Ղուկասյանը տարիներ առաջ «օրենքով գող» Զապին «երթուղային գիծ է տվել». Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա որդին` Սպարտակ Ղուկասյանը, բավականին մոտ հարաբերությունների մեջ են Անդրանիկ Սողոյանի հետ: Ավելին՝ ըստ գյումրեցիների՝ տարիներ առաջ Վարդան Ղուկասյանը «երթուղային գիծ է տվել» Անդրանիկ Սողոյանին:
[b]-Պարո՛ն Ղուկասյան, ինչպե՞ս եք վերաբերվում Անդրանիկ Սողոյանի կալանավորմանը:
[/b]
-Ո՞վ է Անդրանիկ Սողոյանը:
[b]-Գյումրեցի օրենքով գող «Զապ»-ը, Դուք չե՞ք ճանաչում նրան:
[/b]
-Ինձ այդ հարցերը մի՛ տվեք, ես այդ հարցերին չեմ պատասխանում:
[b]-Ինչո՞ւ, ճիշտ չէ՞, կամ արգելված է՞ «օրենքով գողերի» մասին խոսելը: Ըստ գյումրեցիների՝ Դուք և Ձեր որդին իր հետ շատ մտերիմ հարաբերություների մեջ եք:
[/b]
-է՛, խելք հավաքե՛ք, գարուն է, (շփոթմունք չկա. Ղուկասյանի կարծիքով՝ դրսում այժմ գարուն է,- խմբ.) ախր դա ձեր ի՞նչ գործն է, այդպիսի բաներից հեռու մնացե՛ք, դա ձեր ի՞նչ խելքի բանն է: Մեկն այդ մարդուն է սիրում, մեկը պովրություն է սիրում, մեկը միլիցություն, ախր դա քեզ ի՞նչ: Ամեն մարդ իր ճանապարհը գտել է: Ինչքան գյումրեցի կա, ես իրենց ցավը տանեմ բոլոր ոլորտներում:
Հաջողությո՛ւն ձեզ:
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: