Սերբիայի էներգետիկայի նախարարի գլխին սառցաբեկոր է ընկել. տեսանյութ
Սերբիական Մայդանպեկ քաղաքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերբիայի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Անտիչի գլխին սառցաբեկոր է ընկել:
Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ պաշտպանիչ սաղավարտի շնորհիվ, որն այդ պահին կրել էր նախարարը՝ վնասվածքներն աննշան են:
Էներգետիկայի նախարարը քաղաքում էլեկտրալարերը նորոգող բանվորների հետ հանդիպման էր մասնակցում՝ նախօրեին տեղացած «սառցե անձրևից» հետո:
Ներկայացնում ենք տեսանյութը: