1744 դիտում
14:53 25-02-2019
Դեսպան Փոլադյանը և Իրաքի էներգետիկայի նախարարը քննարկել են էներգետիկայի բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Փետրվարի 24-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի էներգետիկայի նախարար, դոկտոր Լուեյ ալ-Խատիբին (Dr. Loay Al-Khatteeb)։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին էներգետիկայի բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ հայկական կողմը մատնանշեց Հայաստանից դեպի Իրաք էլեկտրականության առաքման, ինչպես նաև այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունների մասին։
Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ բնագավառում տեղի ունեցող միջազգային ցուցահանդեսներին մասնակցության վերաբերյալ։
Նախարար ալ-Խատիբը, ներկայացնելով Իրաքի էներգտիկ ոլորտում առկա խնդիրները և ձեռնարկվող միջոցառումները, ՀՀ դեսպանին հայտնեց իրաքյան կողմի պատրաստակամությունը` խորացնելու և զարգացնելու երկկողմ համագործակցությունը։
Նմանատիպ նյութեր
1795 դիտում
19:14 27-01-2016
Արդարադատության նախարարը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր
1841 դիտում
17:45 03-02-2016
Արդարադատության նախարարը Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Այս բաժնից
751 դիտում
11:22 23-01-2025
Պատերազմում կային նաև գեղեցիկ դրվագներ. պատմում է արցախյան պատերազմի մասնակից Արմեն Գրիգորյանը. Iravaban.net