Ավարտվել է Քաթար օփեն մրցաշարը
Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել է օփեն մրցաշարը: Վերջին տուրում հայ գրոսմայստերներից հաղթանականեր են տարել Սերգեյ Մովսիսյանն ու Հովհաննես Գաբուզյանը: Գաբրիել Սարգսյանի ու Հրանտ Մելքումյանի պարտիաներն ունեցել են խաղաղ ավարտ, իսկ Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Էլինա Դանիելյանը պարտվել են:
9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր մրցաշարի հաղթող է ճանաչվել չինացի Յու Յանգին: 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար բաժին են հասել 7 միավոր վաստակած Անիշ Գիրին և Վլադիմիր Կրամնիկին:
Խաղացված 9 տուրերից հետո՝
Մովսիսյան – 6
Հակոբյան – 6
Մելքումյան – 5.5
Գաբուզյան – 5.5
Սարգսյան – 5
Հովհաննիսյան – 4.5
Դանիելյան – 4.5