Քաթար օփեն. Վլադիմիր Հակոբյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակներ են տարել
Քաթարում ընթացող ուղեժագույն օփեն մրցաշարում կայացել են 4 տուրի հանդիպումները: Հայ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակներ են տարել, Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հովհաննես Գաբուզյանն ու Էլինա Դանիելյանը իրենց պարտիաներն ավարտել են խաղաղ արդյունքով, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտվել է:
Խաղացված 4 տուրերից հետո՝
Մովսիսյան – 3
Հակոբյան – 3
Մելքումյան – 2.5
Հովհաննիսյան – 2.5
Գաբուզյան – 2
Սարգսյան – 1.5
Դանիելյան – 1.5