7775 դիտում
10:29 05-12-2014
Դեբոշ՝ ադրբեջանցի «օրենքով գողերի» միջև՝ Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանում
Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» հետաքննչական մեկուսարանը դարձել է «քրեական հեղինակությունների» «ռազբորկաների» նոր վայր: Արդեն 2-րդ շաբաթն է՝ այնտեղ զանգվածային ծեծկռտուքներ են տեղի ունենում, իսկ մեկուսարանը համալրվում է նոր մարդկանցով, տեղեկացնում է Rosbalt.ru-ն:
ՌԴ իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ նախորդ շաբաթ «Մատրոսկայա տիշինա», որտեղ պահվում է «Զայկա» մականվամբ «օրենքով գող» Զաուր Ալիևը, ներխուժել է շուրջ 30 մարդ՝ գլխավորությամբ հայտնի քիլլեր Նազի Ղումբաթովի և «հեղինակություն» Էրդաք Լանքորանսկու, և պատրաստվել ծեծի ենթարկել ձեռնաշղթաների մեջ պահվող Զայկային:
Միջադեպը տեսագրվել է ինչպես բջջային հեռախոսներով, այնպես էլ Skype տեսակապով, որին հետևել է Ադրբեջանում երկարաժամկետ պատժաչափ կրող «հեղինակություն» Նադիր Սալիֆովը (մականունը՝ Լոոտւ Գուլի), ով և այդ ամենի նախաձեռնողն էր: Իսկ դեկտեմբերի 2-ին հետևել են համապատասխան արձագանքները. մեկուսարանի «նայող» Նուկրի Դոչիան (մականունը՝ Նուկրի Գալսկի) այլ բանտարկյալների հետ դաժան ծեծի է ենթարկել Զայկային:
Նմանատիպ նյութեր
37523 դիտում
15:20 27-10-2016
«Օրենքով գողերի» միջև հակամարտություն է հասունանում Ռովշան Լենքորանսկու թողած ժառանգության շուրջ
Այս բաժնից
1486 դիտում
09:35 20-11-2024
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
1147 դիտում
22:50 19-11-2024
Զախարովան Լիտվային և Շվեդիային խորհուրդ է տվել ավելի շատ ծախսել իրենց անվտանգության վրա
1222 դիտում
22:13 19-11-2024
Ռուսաստանի նախագահը կայցելի Հնդկաստան