Պելեգրինին գոհ է մնացել իր սաների ելույթից
«Մանչսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Սանդեռլենդ»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո գոհ է մնացել իր սաների ելույթից:
«Եթե շարունակենք նման ֆուտբոլ ցուցադրել, ապա կկարողանան պայքարել չեմպիոնության համար: Մենք վերադառնում ենք մեր լավագույն մարզավիճակին»,- կարծում է չիլիացի մասնագետը: