Մոյեսը գոհ է իր թիմի ելույթից
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դեվիդ Մոյեսը Չեմպիոնների լիգայի 1/ 4 եզրափակիչում «Բավարիա»-ից կրած պարտությունից հետո գոհ է մնացել իր սաների խաղից:
« Ես գոհ եմ իմ սաների խաղից, սակայն մի քանի փոքր սխալները ճակատագրական դարձան մեզ համար: Հուսով եմ, որ մենք Չեմպիոնների լիգայի խաղարկության մեկ մրցաշրջան բաց կթողնենք: Մտադիր ենք վերակառուցել թիմը և կրկին վերադառնալ հեղինակավոր մրցաշար: Մենք չենք ամաչում, որ դուրս ենք մնացել «Բավարիա»-ից, որը ներկայումս շատ ուժեղ թիմ է հանդիսանում: Մենք իսկապես լավ խաղացիքն և ցուցադրեցինք մեր լավագույն որակները»,- Մոյեսի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: