Ես գոհ եմ իմ սաների խաղից. Մոուրինյո
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափալիչ փուլի «Գալաթասարայ» - «Չելսի» (1:1) խաղից հետո լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է հանդիպման արդյունքը:
«Այսօր մեզ դիմակայում էր ուժեղ ֆուտբոլիստներով մեծագույն ակումբը: Առաջին խաղակեսում մենք հանդես էինք գալիս նախաձեռնողի դերում և հնարավորություն ունեինք մեծացնել մեր առավելությունը: Երկրորդ խաղակեսում պատկերը փոխվեց և ավելի լավ էր գործում արդեն մրցակիցը:
Այդուհանդերձ ես գոհ եմ իմ սաների խաղից: Պատասխան խաղը շատ բարդ է լինելու, բայց մենք մտադիր ենք հաջորդ փուլ անցնել»,-ասել է Մոուրինյոն: